
Թուրքիան մինչև 2030-ը կսպառի իր ջրային պաշարները

Թուրքիան տարեկան կտրվածքով մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակով համարվում է «ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկիր»։ Այդ երկրում մեկ շնչի հաշվով ջրի օրական սպառումը կազմում է մոտ 217 լիտր, ինչը բարձր է եվրոպական միջին ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնագետների կարծիքով՝ Թուրքիան մինչև 2030-ը կսպառի ջրային ամբողջ պաշարները: Ըստ մասնագետների՝ եթե ներկայիս իրավիճակը չփոխվի, ապա Թուրքիան կբախվի ջրային սակավության լուրջ խնդրի հետ։
Թուրքիայի ջրային պաշարների համար ամենամեծ սպառնալիքներից մեկը կլիմայի փոփոխությունն է։ Մասնավորապես տեղումների նվազումը, երաշտը և ջերմաստիճանի բարձրացումն արագորեն սպառում են ջրային պաշարները։
Կանխատեսվում է, որ բնակչությունը մինչև 2040-ը կհասնի 100 միլիոնի, ինչը կնվազեցնի մեկ շնչի հաշվով ջրի քանակը։