
Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլխի տեղակալը. Al Mayadeen

Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի հետախուզական ծառայությունների աղբյուրներ:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԻՊ-ի պարագլխի տեղակալն սպանվել է ավիահարվածի հետեւանքով: Սպանված զինյալի գտնվելու վայրը չի ճշտվում:
Փետրվարի 12-ին Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել էր, որ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին մահամերձ վիճակում գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւելքում ծայրահեղականների դաշտային հոսպիտալներից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: