Պակիստանում գրանցվել է նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը:
Միակ խնդիրը կարող է առաջանալ, եթե Հայաստանի կողմից չնկատվի հնարավոր շահագրգռվածություն՝ համաձայնագիրն իրականացնելու առումով, իսկ դա կերևա մոտակա ամիսների ընթացքում:
Լիբանանի նախագահի երեւանյան այցի եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետությունների դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։
Իսպանիայից Կատալոնիայի անկախության աջակցման մակարդակն իջել է մինչեւ բնակչության 40,8 տոկոսը՝ 2017 թվականի հոկտեմբերին անցկացված հարցման 48,7 տոկոս արդյունքի համեմատությամբ:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը:
Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայի ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ:
Կյանքի 98 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Նանետ Ֆաբրեյը:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում թեկնածությունը կառաջադրի իշխող քաղաքական ուժը. «Որովհետև դա իմ և ձեր տեսնելով չէ»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը:
Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ:
«Մարտի 1-ի հետ կապած իրավիճակի փոփոխություն տեղի կունենա, երբ իշխանությունն իրավապահ մարմինների հետ նման ցանկություն ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների մասին:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում:
Ռուսաստանն ԱՄՆ-ին և ԿԺԴՀ-ին կոչ է անում սպասողականությունից անցնել նախաձեռնողական քայլերի՝ ուղիղ երկխոսություն սկսելու համար:
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ իրենք չէին կարող հարցաքննության կանչել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:
«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրեց Հեղինե Բիշարյանը: Հ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերիայի Յոբե նահանգում առևանգել են 111 աշակերտուհու:
Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների երեկվա հանդիպումն ընթացել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Պատգամավորները, հատկապես Շիրակ Թորոսյանը, դիֆերամբներ են ձոնել Սարգսյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաեւ խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ:
«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը»:
Ուկրաինայում իրականացվում է նշանավոր հայ գործիչների կենսագրական ուսումնասիրություն:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը, ասել է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։
Հուսանք, որ դա իրականություն չի դառնա: Իհարկե, Հիտլերի երազանքն էլ տապալվեց: Հարցը գինն էր, որ աշխարհը վճարեց: Այս պարագայում ադրբեջանական ֆաշիզմի դեմ մեն-մենակ կանգնած է լինելու Երևանը:
ԱՄՆ-ում փորձագետների մի խումբ ուսումնասիրել է հարյուր հազարավոր կեղծ գրառումներ Թվիթերում եւ նույնքան կեղծ գրառումներ՝ Ֆեյսբուքի էջերում։ Ուսումնասիրող խմբի կարծիքով՝ դրանք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ։