Բաժիններ՝

Քոնոր Մաքգրեգորը որակազրկվել է

UFC-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախկին թեթև և կիսաթեթև քաշային կարգերի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 18 ամսով որակազրկվել է կազմակերպության հակադոպինգային քաղաքականության խախտման պատճառով. գրում է ArmSport.am-ը։

Հայտնի է, որ 2024 թվականի ընթացքում Մաքգրեգորը երեք անգամ չի ներկայացել դոպինգի ստուգման համար նախատեսված թեստերին։ UFC-ի կանոնակարգի համաձայն՝ մարզիկները պարտավոր են մշտապես տրամադրել իրենց գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկություններ՝ անակնկալ դոպինգային թեստեր անցկացնելու համար։ Մաքգրեգորը բաց է թողել թեստերը 2024 թվականի հունիսի 13-ին, սեպտեմբերի 19-ին և 20-ին, ինչը համարվել է կանոնների խախտում՝ կապված գտնվելու վայրի մասին տեղեկությունների չտրամադրելու հետ։

37-ամյա մարզիկը լիարժեք համագործակցել է մարտական մարզաձևերի անկախ հակադոպինգային մարմնի (CSAD) հետ, ընդունել է իր մեղքը և տրամադրել մանրամասն տեղեկություններ, որոնք, ըստ CSAD-ի, նպաստել են թեստերի բացթողումներին։ Արդյունքում, սովորական 24-ամսյա որակազրկման ժամկետը կրճատվել է վեց ամսով։

Մաքգրեգորի որակազրկումը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից և կավարտվի 2026 թվականի մարտի 20-ին։

Քոնոր Մաքգրեգորը UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն է դարձել 2015 թվականին, իսկ թեթև քաշային կարգում՝ 2016 թվականին։ Նրա վերջին մենամարտը տեղի է ունեցել 2021 թվականին, երբ նա պարտություն է կրել Դաստին Պուարիեից։ MMA-ում Մաքգրեգորն ունի 22 հաղթանակ և 6 պարտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս