Թյուրքական պետությունների կազմակերպության հռչակագրում խոսվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» զարգացման մասին

Այսօր Ադրբեջանում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունվել է կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հանդիպումից հետո։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թյուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության աճը և հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին։

«Առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալիորեն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են նաև Միջին միջանցքի անդամ երկրների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031