Հակառակորդը նահանջում է շփման գծի ողջ երկայնքով․Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը այցելել է Պետերբուրգ և խորհրդակցություն անցկացրել զինվորականների հետ, նրան զեկուցել են ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին:

Հակառակորդը նահանջում է մարտական շփման գծի ողջ երկայնքով, հայտարարել Է ՌԴ նախագահը։ Նա նաև նշել է, որ հատուկ գործողության գոտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինուժի ձեռքում է։

«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– հայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Պուտինը հավելել է՝ ռուսական բանակն այս տարի արդեն 5,000 քառ. կմ և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։

Նրա խոսքով` բանակի հաջող գործողությունների ապահովման հարցում կարևոր դեր է խաղում պաշտպանական-արդյունաբերական համալիրը, իսկ նորագույն սպառազինության մշակումն ու մատակարարումն իրականացվում են առաջանցիկ տեմպերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031