Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանագոտում դիտարկում է անցկացվել

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից փետրվարի 21-ին անցկացվել է հերթական դիտարկումը:

Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել և դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով:

Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728