
Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային գործարքի կնքմանը, բայց Իսրայելին հաջողվեց խաբեությամբ համոզել ԱՄՆ-ին հшրձшկվել Իրանի վրա․ Արաղչի

Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային գործարքի կնքմանը, բայց Իսրայելին հաջողվեց խաբեությամբ համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա, այս մասին հայտարարել է Աբբաս Արաղչին:
Իրանի արտգործնախարարը X-ի իր էջում կեղծ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները հետախուզական տվյալների մասին, որոնք իբր հաստատում էին Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերը: Նախարարը հայտարարել է, որ խնդրի լուծման համար միայն դիվանագիտական ճանապարհ է տեսնում։