
Նշվել են սուրճի ամենավտանգավոր երեք տեսակները

Բժիշկ-փորձագետ Ալեքսանդրա Ֆիլևան նշել է սուրճի ամենավտանգավոր երեք տեսակները: Նրա խոսքերը մեջբերում է RT-ն։
Ֆիլևայի խոսքով՝ հակառեյտինգը գլխավորում է «երեքը մեկում» սուրճի տեսակը: Նա նշել է, որ սուրճի այս տեսակը պարունակում է շատ շաքար, ինչպես նաև հիդրոգենացված բուսական ճարպեր և սինթետիկ միացություններ, որոնք կարող են ալերգիա և ստամոքս-աղիքային խնդիրներ առաջացնել։
Պակաս վնասակար են լատտեն, մակիատոն, մոկաչինոն, ինչպես նաև սերուցք և օշարակ պարունակող սուրճի մյուս տեսակները: Բժշկուհու խոսքով՝ դրանք վտանգավոր են հագեցած ճարպերի, շաքարի և կալորիաների բարձր պարունակության պատճառով։ Եթե սա հաշվի չառնվի սննդակարգը պլանավորելիս, ապա այս տեսակի սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարումներ, լյարդի ճարպային հիվանդություն և նույնիսկ հանգեցնել խոլեստերինի բարձր մակարդակի։
Մասնագետի կարծիքով՝ ցուցակը եզրափակում է ֆրապուչինոն՝ մեծ քանակությամբ շաքարով և արհեստական խտացուցիչներով։