«Բացարձակ անհեթեթություն է. Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել». Իվետա Տոնոյան

«Բացարձակ անհեթեթություն է. Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել այն պարզ պատճառով, որ դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ից ես՝ որպես ԱԺ պատգամավոր, դադարեցրել եմ իրականացնել և՛ «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի գործառույթները, և՛ որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ իմ գործառույթները։ Այդ մասին ես հրապարակային հայտարարել եմ դեռևս նախորդ տարի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ եղել է շատ արդյունավետ և շարունակական գործակցություն՝ որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ. «Դա շարունակվում է նաև այսօր, և ենթադրում եմ, որ այդպես լինելու է նաև առաջիկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ի պաշտոնե աշխատում եմ տարբեր հեռուստաընկերությունների հետ, բայց «Կենտրոն» հեռուստաընկերության հետ ավելի ինտենսիվ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես երկար տարիներ աշխատել եմ այնտեղ»։

Տոնոյանը վստահ է՝ բոլորը գիտեն, թե պատգամավորն ինչ գործառույթներ կարող է իրականացնել, իսկ լրատվականի տնօրենի պաշտոնը, ըստ նրա՝ այդ շարքին չի դասվում. «Այնպես որ, այդ բոլոր անհաջող փորձերը՝ ցանկալին իրականության տեղ մատուցելու, դատապարտված են լինել ապարդյուն։ Պետք չէ որևէ ջանք գործադրել»։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից։

Տեսանյութեր

Լրահոս