
Գերմանիան արտաքսել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացիների, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մայնի Ֆրանկֆուրտում Վրաստանի գլխավոր հյուպատոս Իոսիֆ Չխիկվիշվիլիին:
Մարդկանց արտաքսումը տեղի է ունեցել հայրենադարձման շրջանակներում: Ավելի վաղ Գերմանիան, Իսլանդիան եւ Շվեդիան անհանգստություն են հայտնել 2017 թվականի մարտին Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանումից հետո այս երկրից ապաստան հայցողների թվի աճի կապակցությամբ: Այդ ժամանակվանից անայցագիր ռեժիմից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ:
«Վաթսունհինգ քաղաքացիների արտաքսել են ոչ միայն Գերմանիայից, այդ չվերթում եղել են նաեւ այլ երկրներից, այդ թվում՝ Իսլանդիայից արտաքսվածներ»,-ասել է Չխիկվիշվիլին: