
50-ից ավելի մարդ է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում

Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում: Այդ մասին հայտնել է«Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը:
«Չունցզե»-ն (Գարնան տոնը, լուսնային օրացույցով Նոր տարին) Չինաստանում սկսվել է լույս փետրվարի 16-ի գիշերը: Ամանորյա հանդիսություններն ավարտվում են Լապտերների (Յուանսյաոցզե) տոնից հետո, լուսնային օրացույցով առաջին ամսվա 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա արձակուրդներն ավարտվել են փետրվարի 22-ին:
Նշվում է, որ Չինաստանի տարածքում փետրվարի 15-ից մինչեւ 22-ն ընդամենն արձանագրվել է ավելի քան 12 հազար հրդեհ, որոնց հետեւանքով զոհվել է 51 մարդ, եւս ինը հոգի տուժել է: Այդուամենայնիվ, նշվում է, որ հրդեհների քանակն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել է 12,8 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: