Ծաղկաձորում հունիսի 1-4-ը կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան` համագործակցություն» խորագրով գործարար համաժողովը:
«Հանրապետության նախագահը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին»:
Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում BBC-ին:
Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով:
Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը:
Իսրայելի հետախուզական ծառայությունների գործերի նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ հրեական պետության կողմից 2007 թվականին սիրիական միջուկային ռեակտորի ոչնչացումը ազդանշան է Իրանի համար առ այն, որ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ տիրանալ միջուկային զենքի։
Առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 18-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ի պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացվել է պետական համալսարանի եւ Ալի-Աբադ հիվանդանոցի մերձակայքում Նովրուզը տոնող բազմության մեջ:
«Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա հերթական այց էր, նման այցեր բազմիցս եղել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նյու Յորքում մարտի 21-ին գրեթե 40 սանտիմետր ձյուն է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, եւ ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթեր են չեղարկել հյուսիսարեւելյան նահանգների օդանավակայաններում։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մարտի 20-ին կալանքի տակ է վերցվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, մարտի 21-ին վերադարձել է Նանտեր, որտեղ շարունակելու է ցուցմունքներ տալ:
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց Հրայր Թովմասյանը: Նա հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ խոստանալով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կկազմակերպի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը:
Հաստատելով ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) եւ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) կողմից բազմիցս ընդգծված այն նշանակալից դերը, որ ունի քաղաքացիական հասարակությունը Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ, այդուհանդերձ, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ՀԱՊ-ի առաքելությամբ, պատասխանատվությամբ եւ կազմակերպական սկզբունքներով նախատեսված գործունեությունն իրականացնելու հնարավորությունների բացակայության կապակցությամբ։
Սիրիայի Արեւելյան Գութայի շրջանում սկսել է գործել երրորդ հումանիտար միջանցքը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին:
Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս(Stormy Daniels) կեծղանվամբ, ստուգում է անցել պոլիգրաֆով, որը հաստատել է Դոնալդ Թրամփի հետ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, սեռական կապի վերաբերյալ նրա հայտարարությունների ճշմարտացիությունը:
Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում:
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Ինչպես զեկուցեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, առաջադրվել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
«Աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել՝ տենց բան չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով:
ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները կարող են եռակողմ հանդիպում անցկացնել:
Ադրբեջանը բանակցություններ է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԷՔ) անդամակցելու շուրջը:
Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել է Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում էր:
Այսօր ԱԺ նիստում մերժվեց «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Իտալիայում մարտի 20-ին լույս է տեսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված երիտասարդ է» նոր գիրքը, այն գրված է հարցազրույցի ձեւաչափով, որը քահանայապետը տվել է գրող եւ լրագրող Թոմաս Լեոնչինիին։
Cambridge Analytica ընկերության ղեկավարը, ընկերություն, որին կասկածում են Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հավաքման մեջ, ժամանակավորապես հեռացվել է գործերից:
Աշխարհը վերջին տասնամյակներում կերպափոխվել է եւ դարձել բազմաբեւեռ, բայց ԱՄՆ-ը ամեն դեպքում պետք է ձգտի ռազմական գերազանցության հասնել մյուս երկրների նկատմամբ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենը առաջադրել որպես «համաշխարհային լեզու»: