
Թուրքիայում ռուսաստանցիների են ձերբակալել մզկիթում համբուրվելու համար

Ստամբուլի Չամլըջա մզկիթում համբուրվելու համար օգոստոսի վերջին ձերբակալվել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին քաղաքի ասիական հատվածում։ Զույգը լուսանկարվել և համբուրվել է մզկիթում։
Հարցաքննության ժամանակ ռուսաստանցին զղջացել է տեղի ունեցածի համար՝ նշելով, որ տեղյակ չի եղել մզկիթում նման գործողությունների արգելքի մասին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զույգի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։
Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հաստատել են ռուսաստանցիների ձերբակալման փաստը, բայց հայտնել են, որ նրանք արդեն ազատ են արձակվել և հեռացել են Թուրքիայից։