Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հասարակական ընդվզման հնարավորություն չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և խոսելով, ընդհանրապես, պայքարի անհրաժեշտության մասին, նա ասաց, որ իր երկրի համար չպայքարող քաղաքացիական հասարկությունը քաղաքացիական հասարակություն չէ:
Մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։
Վրաստանի և Իսպանաիայի իրավապահները համատեղ գործողության շրջանակներում Մադրիդ քաղաքում ձերբակալել են վրացական կազմակերպված հանցախմբի 4 անդամի։
ԱՄՆ-ի հեռացող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր վերջին ելույթն է ունեցել պետքարտուղարությունում, որի ընթացքում չի տվել նախագահի անունը, սակայն ըստ կարծիքների իր քննադատությունն ուղղված էր վերջինիս հասցեին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը նախօրեին հաստատեց կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, որ կառավարությունն ունենալու է վարչապետ, երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ, եւ 17 նախարար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Հայաստանը իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետեւ չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլեւս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն` այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը:
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին:
130-ից ավելի գրինդա-դելֆիններ են սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարեւմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում:
Ամերիկացին, որը սխալմամբ 31 տարի բանտ է նստել, ստացել է 1 մլն դոլարի փոխհատուցում:
«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ»:
Curiosity մարսագնացը մարտի 23-ին տոնում էՄարսի մակերեւույթին աշխատելու երկու հազարերորդ օրը:
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը չի ունենա գաղափարական, բայց կունենա տեխնիկական բնույթի խոչընդոտներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի եվրոպագետ Սյուզան Ստյուարտը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ:
Անցած տարի ԵՄ երկրներից ստացվել են 869 ռեադմիսիոն հայցեր` 1743 անձանց համար, Ռուսաստանից` 39 հայց` 39 անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալներից:
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի մի շարք շրջաններում մարտի 23-ի առավոտյան եղել են տեղումներ կարմիր եւ գորշ գույնի ձյան եւ անձրեւի տեսքով:
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում մարտի 23-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»):
«Վերջին ժամանակներս միտում կա, որ բավականին մեծ թվով մարդիկ, որոնք օրինական վիզա են ստացել, մի քանի անգամ օրինական եղել են Եվրոպայում, փորձում են մնալ այնտեղ: Պարզ է, իրենց իրավունքն է, որ ուզում են ապաստան ստանալ, այսինքն` ասում են, որ Հայաստանում խնդրներ կան, և ինքն ուզում է մնալ»:
Կիեւի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը:
Ֆրանսիայի Տրեբ քաղաքում պատանդառությունը, դատելով ըստ ամենայնի, կատարել է Մարոկկոյի քաղաքացի արմատական իսլամիստը, որն ավելի վաղ արդեն հայտնի էր Ֆրանսիայի հատուկ ծառայություններին: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննչական շրջաններից ստացված տվյալները:
RT ալիքը տեսահոլովակ է հրապարակել ռուսական նորագույն զենքի մասին, որը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին ներկայացրել էր Դաշնային ժողովին հղած ուղերձի ընթացքում։
Վրաստանի նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, ծանոթացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի հետ, որը հորն ուղեկցում է Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Օրերս Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել էր «Ելքում» եղած տարաձայնություններին՝ ասելով. «Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ՝ «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասվում»:
Playboy հանդեսի նախկին մոդել Քերըն Մաքդուգալը մարտի 22-ին ներողություն է խնդրել ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփից 2006-2007 թվականներին նրա ամուսնու հետ ենթադրվող արտամուսնական կապերի համար։
Մարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդներ վերցրած մարդն սպանված է:
Երգչուհի Կառլա Բրունի Սարկոզին հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի, որի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել։
Առնվազն երկու մարդ է զոհվել մարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդառության հետեւանքով: