Բաժիններ՝

Արևմտյան բիզնեսը պետք է ՌԴ–ին, բայց նրա տեղն արդեն ուրիշներն են զբաղեցնում. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է արևմտյան ընկերությունների վերադարձով, քանի որ ցանկացած տնտեսության պետք են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է՝ սխալ կլինի ասել, որ մենք շահագրգռված չենք այդ ընկերությունների վերադարձով։ Աշխարհի ցանկացած տնտեսություն շահագրգռված է օտարերկրյա ներդրումներով, շահագրգռված է, որ երկիր գան նոր տեխնոլոգիաներ, նոր հմտություններ։ Դա շատ կարևոր է», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի շուկայից հեռացած բիզնեսի վերադարձի հեռանկարները։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունները դեռ չեն վերադառնում:
«Այն բիզնեսը, որը հեռացել է, չի վերադառնում։ Հետևաբար այս բոլոր քննարկումները դեռ տեղին չեն։ Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ուստի այլ երկրների բիզնեսն է մեծ հետաքրքրություն դրսևորում, հատկապես այն հատվածների նկատմամբ, որոնք խոշոր արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ազատվել են», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Արևելյան տնտեսական տասներորդ համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման». սա համաժողովի այս տարվա գլխավոր թեման է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930