 
                        Եթե «Հանրապետական» մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր․ ՀՖՖ
 
                                    ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ երկրպագուներ,
Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ-ն։
«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:
Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:
Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        