Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ վան Վիլին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ վան Վիլին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ 

Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Սրտանց շնորհավորում եմ Դեյվիդ վան Վիլին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթում եմ հաջողություններ այս նոր պաշտոնում և անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ համագործակցությանն և Հայաստանի ու Նիդեռլանդների ռազմավարական գործընկերության զարգացմանը»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930