Գևորգ Կոստանյանը գտնում է՝ Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և մյուսներն օգտագործվելու են երկրի համար

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ նախագահը` խոսելով նոր սերնդի մասին: Գ. Կոստանյանն այսպես պատասխանեց. «Մեր ամբողջ խնդիրը հենց նրանում է, որ, երբ մի մասը մեջ եք բերում ինչ-որ հարցազրուցից, հետո երկրորդ մասը՝ ոչ, այդպես է լինում: Նախագահը ոչ միայն դա ասաց, այլև չափազանց կարևոր մի ձևակերպում տվեց՝ ասելով, որ՝ անկախ իրենց քաղաքական և այլ կողմնորուշումներից: Ինչո՞ւ սա ասաց, որովհետև սա է ամենակարևոր մեխը, որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, և երկրի նախագահը ամբողջ երիտասարդության ներուժն օգտագործելու է, և երկրի բարօրությանն ուղղվելու տեսակետից՝ քաղաքական պատկանելություն և կողմնորոշման տարբերություններ չի դնում:

Սա վերաբերում է նրան, որ այդ թվում՝ իմ հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և բոլոր ընդդիմություն հանդիսացող, բայց երկրի բարօրության համար պայքարող, հայրենիքին նվիրված մարդիկ օգտագործվելու են, և նրանց ներուժն օգտագործվելու է երկրի բարօրության զարգացման համար»:

Գ. Կոստանյանը գտնում է՝ Ս. Սարգսյանը փաստեց, որ ինքը բոլորի նախագահն է, բոլորի առաջնորդն է, ու յուրաքանչյուրի ներուժը պետք է օգտագործվի երկրի համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս