
Վենեսուելայի նախագահը Դոնալդ Թրամփին առաջարկել է բանակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն ավելի վաղ խոստացել էր զինված պայքար մղել Կարիբյան ավազանում ամերիկյան ներկայության սպառնալիքի դեմ, փոխել է հռետորաբանությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի վեճ չի կարող վերածվել ռազմական հակամարտության։
«Ես հարգում եմ Թրամփին։ Մեր տարաձայնություններից ոչ մեկը չի կարող հանգեցնել ռազմական հակամարտության»,- ասել է Մադուրոն։
Նա հրամայել է իրականացնել զինված քաղաքացիական աշխարհազորայինների զանգվածային մոբիլիզացիա՝ ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ միաժամանակ ուղիղ երկխոսության կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
«Այսօր մենք հսկայական քայլ ենք կատարում՝ համախմբելու ամբողջ Վենեսուելան խաղաղության և անկախության իրավունքի պաշտպանության գործում»,-հայտարարել է Մադուրոն՝ ակտիվացնելով այն, ինչ կառավարությունն անվանում է 5333 աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորում, որոնք պաշտոնապես ներառելու են ավելի քան 12,5 միլիոն մարտիկներ, այդ թվում՝ կանոնավոր զորքեր և աշխարհազորայիններ։
«Վենեսուելան միշտ պատրաստ է եղել քննարկումների, երկխոսության, բայց մենք պահանջում ենք հարգանք»,- հավելել է նախագահը։ 2024 թվականի նրա վերընտրությունը ցայսօր վիճարկվում է ընդդիմության կողմից և չի ճանաչվել մի շարք արևմտյան երկրների կողմից։