Բաժիններ՝

Սլովակիան զորք չի ուղարկի Ուկրաինա

Սլովակիան անվտանգության երաշխիքների շրջանակում զորք չի ուղարկի Ուկրաինա, բայց պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ 

«Սլովակիան որևէ զորք չի տեղակայի Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից՝ Սլովակիան կարևոր է լոգիստիկայի տեսանկյունից։ Հետևաբար, եթե անվտանգության այդ երաշխիքների պարագայում կարողանանք լոգիստիկ աջակցություն ցուցաբերել, ապա պատրաստ ենք դրան»,- նշել է Ֆիցոն «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում։ 

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած տարբերակ, որը հղի է իրավիճակի կտրուկ սրմամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930