Լեհաստանում գնացքների երթեւեկության գրաֆիկը լրջորեն խախտված է Պոզնանի եւ Շչեցինի միջեւ բեռնատար շարժակազմի վթարից հետո:
Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ իր նշանակման մասին իմացել է երեկ, առաջարկը ստացել է վարչապետից.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրեց Կառավարության շենքի վարչապետական աշխատասենյակը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հեռախոսազրույց կունենա վրաց գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հարցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Վ.Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 15-ին կայցելի Բրյուսել՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաեւ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունն այն բանից հետո, երբ դրանից դուրս եկավ ԱՄՆ-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր կառավարության շենքից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիս Բերբերյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
«Միասին հանուն Կատալոնիայի» խորհրդարանական խմբից պատգամավոր Կիմ Տոռան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից առաջադրվել է ապագա տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում:
Ինդոնեզիայի Ճավա կղզու իշխանությունները տարհանում են հայտարարել Մերապի հրաբխի շրջանում մայիսի 11-ին սկսված ժայթքման պատճառով:
Միացյալ Նահանգները հույս ունի Իրանի հետ նոր գործարք կնքել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշում ընդունեց դադարեցնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումը:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունում օլիգարխները տեղ չեն ունենալու: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից փորձեցինք ճշտել, արդյոք այդ հայտարարությունը վերաբերում է նաև խորհրդարանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին՝ որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 կարեւոր նշանակում արեց՝ ԱԱԾ պետ նշանակեց Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին, իսկ ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանին։
«Իրավունք» թերթի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է ներկայիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, ով առավել հայտնի է հեծանիվով աշխատանքի գնալով:
«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կառավարության փաշինյանական ապարատում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին:
«Ժամանակ» թերթի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստվում է իր մոտալուտ պաշտոնանկությանը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, այսօր հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: «Հանդիպումն այնքան էլ բազմամարդ չի եղել, մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները ներկա չեն եղել:
Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարկեցության պատճառը համարում է օրական մեկ գավաթ Guinness գարեջուր խմելու սովորությունը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 2020 թվականից նոր շենքերում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր:
Գերմանիայում դատարանը չի պաշտպանել տարրական դասարանների ուսուցչուհու հայցը, որը փորձել է վիճարկել այն օրենքը, որը Բեռլինում պետական ծառայողներին թույլ չի տալիս աշխատանքի գալ կրոնական խորհրդանշաններով հագուստով, տեղեկացնում է BBC-ին:
«Նիկոլի կառավարությունը «պռավալ» է տալու տնտեսությունը», «Նիկոլը պատկերացում չունի՝ ինչպես կառավարել երկիրը», «Նիկոլը թիմ չունի, կադրեր չունի», «Մի քանի ամսից մարդիկ երանի են տալու ՀՀԿ-ին»… Համոզված եմ՝ նման կարծիքներ լսած կլինեք այս օրերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ եթերում է, և ըստ իր ձևակերպման՝ մի քանի կարևոր հայտարարություն է անելու:
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ է նշանակվել Արթուր Վանեցյանը: