
Իրաքում ավելի քան 3 հազար մարդ է մահապատժի դատապարտվել ԻՊ-ի հետ կապերի համար

Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Բացի այդ, 2013 թվականից 3 հազար մեղադրյալներ իրաքյան իշխանությունների կողմից դատապարտվել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Հունվար ամսվա տվյալների համաձայն, որոնք AP-ին տրամադրել են անունները չնշված իրաքցի պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել է 27 հազար 849 մարդ: Նրանցից մոտավորապես 8 հազարը կալանքի տակ են գտնվում 2013-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով:
Եվս մի քանի հազար մարդ ազատազրկվել է այն գործողություններից հետո, որոնք անցկացվել են դաշնային իրավապահպան մարմինների, զինծառայողների, ինչպես նաեւ քուրդ աշխարհազորայինների կողմից: AP-ն նշում է, որ ձերբակալվածներից շատերը երկար ժամանակ սպասում են դատքննության սկսվելուն, ինչն ակնհայտ է դարձնում մեծ թվով քննիչների եւ դատավորների սուր անհրաժեշտությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: