Ադրբեջանը բանակցություններ է սկսել ՕՊԷՔ-ին անդամակցելու շուրջ
Ադրբեջանը բանակցություններ է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԷՔ) անդամակցելու շուրջը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կազմակերպության մի ներկայացուցչի:
Ադրբեջանը նավթի հանույթի համաձայնեցված կրճատման համաձայնագրի մասնակիցներից մեկն է որին միացել են ՕՊԷՔ-ի անդամները եւ ոչ անդամները: Հունվարին Ադրբեջանը, որտեղ նավթի արդյունահանման համար առաջին հորատանցքը հորատվել է 1846 թվականին, օրական արդյունահանել է 810 հազար բարել նավթ, ՕՊԷՔ-ն ամբողջությամբ վերցված՝ 32,2 միլիոն բարել:
Վերջին ժամանակներս ՕՊԷՔ-ին արդեն անդամակցել են երկու նոր երկրներ՝ Գաբոնը եւ Հասարակածային Գվինեան, եւ կազմակերպության անդամների թիվը հասել է 14-ի: Այնուամենայնիվ, կարտելի բաժինը նավթի համաշխարհային հանույթում 1970-ական թվականների սկզբի 55 տոկոսից կրճատվել է մինչեւ 40 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: