ՍԴ նորընտիր նախագահը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց Հրայր Թովմասյանը: Նա հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ խոստանալով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կկազմակերպի:

«Որևէ հարցի չեմ պատասխանի, միգուցե որոշակի ժամանակ հետո կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»,- հայտարարեց Հ. Թովմասյանը:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե՝ ձեզ օրենքի խախտմամբ ընտրեցին՝ նախատեսվածից 3-4 օր առաջ, Հ. Թովմասյանը հորդորեց կարդալ Սահմանադրական դատարանի մասին օրենքը. «Սահմանադրական դատարանի մասին օրենքում գրված է, որ ՍԴ անդամն իրավունք չունի հրապարակայնորեն որևէ կարծիք հայտնելու որևէ ակտի վերաբերյալ, որը երբևէ կարող է դառնալ… Ես պարտավոր եմ ենթարկվել օրենսդրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031