Բաժիններ՝

Կադիրովը հերքել է մասնավոր ինքնաթիռի և ԱՄԷ-ում հանգստանալու մասին լուրերը

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ ինքը մասնավոր ինքնաթիռ ունի, որով արձակուրդի է մեկնում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ընդգծելով, որ այնտեղ է գնում տարին մեկ անգամ՝ տնտեսական հարցեր լուծելու համար։

«Ես արձակուրդ եմ վերցնում Ռամադան ամսվա ընթացքում։ Ես ամբողջությամբ նվիրվում եմ Ամենակարողին», – ասել է Կադիրովը՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղ է անցկացնում իր արձակուրդը։

«Իսկ ինչ վերաբերում է ինքնաթիռին… Ես անձնական ինքնաթիռներ չունեմ։ Էմիրություններում տարեկան մեկ անգամ եմ լինում, այն էլ տնտեսությանը վերաբերող հարցերով։ Դեռ չունենք այնքան զարգացած հարաբերություններ, որքան կցանկանայինք։ Բայց մենք, միևնույն է, արաբական աշխարհում տարբեր ճանապարհներ ենք փնտրում տնտեսական գործընկեր գտնելու համար»,- գործակալությանը բացատրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930