Բաժիններ՝

Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա

Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», – ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։
«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն իրենք են թույլ տվել, որ տնտեսական զարգացման տեմպերը նվազեն։

«Եվրամիության համատեքստում արդյունաբերության, գիտության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բայց, ի թիվս այլ բաների, նրանք դարձան սեփական մայրցամաքում ողբերգական իրադարձությունների գործոն: Սրանք այն երկրներն են, որոնք սովորաբար սովորեցնում էին բոլորին, թե ինչպես ապրել: Մարդու իրավունքների օրակարգով եկան Ասիա, աֆրիկացիներին սկսեցին ժողովրդավարություն սովորեցնել, խցկվեցին Լատինական Ամերիկա, իսկ իրենց քթի տակ ստեղծեցին հումանիտար աղետ, որից նույնիսկ չգիտեն` ինչպես դուրս գան։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ֆանտաստիկ է», — հավելել է Զախարովան։

Հիշեցնենք` Արևելյան տնտեսական տասներորդ համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման». սա համաժողովի այս տարվա գլխավոր թեման է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս