«Լուսադեմին բոլորի տները մտել են խուզարկության, բերման են ենթարկել մարդկանց». Շաքե Իսայան:
Շնորհավորում եմ, Դուք ինչպես համավարակի սկզբում, այնպես էլ հիմա, Ձեր տեղում չեք:
ԲՀԿ ղեկավարի աջակիցները երթով շարժվում են դեպ ԱԱԾ շենքի տարածք՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով վաղ առավոտից ԲՀԿ ղեկավարի տանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվող խուզարկություններին։
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ն ավտանգության ծառայության մոտ հանդարտ է:
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության. ՈւՂԻՂ:
Այսօր առավոտվանից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու ընդունելությունների տանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտից 168.am-ի լրագրողական թիմը տեղեկացնում է, որ տարածքում տեղակայվել են 3 ավտոմեքենաներ, որոնցում ոստիկաններ են, և նաև մի քանի ավտոբուսներ, որոնցում նույնպես ոստիկաններ են գտնվում:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ժողովուրդ ջան, էսօր ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու։ Համաճարակը չի կանգնում՝ մինչև լիարժեք, մասսայական, գլոբալ խնդիրը չլուծեն։ Ես ասում եմ՝ պատրաստ եմ, նստացնում են՝ անօրինական սարքած, բայց ով անօրինական սարքածին աջակցում է, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան է տալիս պետության, ժողովրդի և իմ առաջ»:
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, արդյո՞ք չէին կարող այս խուզարկությունները հետաձգել, քանի որ իշխանությունները միշտ հայտարարել են, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, արդյո՞ք այս քայլերով քաղաքացիներին արհեստական ձևով չեն հանում փողոց, որտեղ չի բացառվում նրանց վարակվելը:
Հիմա գնում եմ հարցաքննության. Գագիկ Ծառուկյան:
«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է հիշեցնում: Ես ցավ եմ ապրում, որ մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ասենք ֆոտոշոփով սարքած ինչ-որ թղթի հրապարակումը»,-ասաց Իվետա Տոնոյանը:
«Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»:
Ոստիկանական մեծ խմբեր են գալիս դեպի առանձնատուն. ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյան
Գագիկ Ծառուկյանը հիմա հայտարարություն կանի. Իվետա Տոնոյան
ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ. ՈՒՂԻՂ
Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Եթե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո նման գործողություններ են արվում, բնական է՝ քաղաքական է»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ներսում խուզարկություն է իրականացվում, բայց մենք տեղյակ չենք, թե ինչ գործի շրջանակներում է դա: Եվ արդեն մյուս կողմից սկսել են խախտել անմեղության կանխավարկածը և ինչ-որ կարծիքներ հնչեցնել, գնահատականներ տալ, որովհետև իրենք հարգանք չունեն իրավապահ մարմինների նկատմամբ»
«Սրան ի պատասխան մենք ասում ենք՝ եկեք կանգնենք, հասկանանք, թե երկիրն այս տեմպերով ո՞ւր է գնում, բայց անարդյունք, որովհետև իշխանությունը խուսափում է քաղաքական պայքարից և գնում է ուժային ճնշումների ճանապարհով»,- այս մասին այսօր, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող գործողություններին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը` գրելով. «Այսպես են մտածել երկրի մասին` միլիարդավոր դրամներ խծասելով ձայն գնելու համար:
Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն ու, ըստ խմբակցության պատգամավորների, նաև Ծառուկյանին պատկանող այլ տարածքներում։
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 20 փախստական:
Վաղ առավոտից մեծաթիվ ԱԱԾ-ականներ շրջափակել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը, իրականացնում են ինչ-ինչ գործողություններ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները հավաքվել են Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ և պահանջում են ոստիկանությունից դադարեցնել Ծառուկյանի տան խուզարկությունն ու չդիմել անօրինական գործողությունների։
Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը խուզարկություն է իրականացնում:
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատան. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ինչ-որ գործողություններ են իրականացնում:
«ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ առավոտից գործողություններ են կատարում պարոն Ծառուկյանի տանը՝ 2017թ․ հետ կապված շատ ծիծաղելի գործի շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։