«Լավ կլիներ, որ Արսեն Թորոսյանն իր անմիջական գործառույթներով զբաղվեր և ոչ թե Ծառուկյանի կամ ընդդիմության դեմ պայքարելով չզբաղվեր, բոլոր մահերի համար իրենք են պատասխան տալու». Իվետա Տոնոյան
«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է հիշեցնում: Ես ցավ եմ ապրում, որ մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ասենք ֆոտոշոփով սարքած ինչ-որ թղթի հրապարակումը»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Վերջինս նշեց, որ հիշատակված Վազգեն Պողոսյան անունով անձը 20415-ից այլևս ԲՀԿ կուսակցության անդամ չէ, 2012թ-ին է մեծամասնական ընտրակարգով առաջադրված եղել, և նրա բնակարանում խուզարկության արդյունքում են ինչ-որ ուղթ գտել, որի վրա թվեր են գրված:
«Որևէ ստորագրություն, կնիք, պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող որևէ բան չկա»,-ասաց Իվետա Տոնոյանը: Նա նշեց նաև, որ ծանոթ չէ ԱԱԾ հայտարարությանը, կծանոթանա, հետո նոր կմեկնաբանի:
Իվետա Տոնոյանը տեղյակ չէր, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդի տնից ինչ-որ բան տարել են թե՞ ոչ, սակայն ասաց, որ իրենց Գեղարքունիքի կառույցի ներկայացուցչի երեխայի հեռախոսն են առգրավել:
«Կրկնում եմ, ես ԱԱԾ հայտարարությանը ծանոթ չեմ, և կներեք, «Հայկական ժամանակի» հրապարակումները, որ հղում են անում իրենց տեղեկություններին…Ես իհարկե, հասկանում եմ, որ «Հայկական ժամանակը» վաղուց դարձել է իրենց պաշտոնական խոսափողը, բայց ինձ համար իրենց հրապարակումը պաշտոնական հաղորդագրությու չէ: Մենք հիմա երկու տարբեր բաների մասին ենք խոսում»,-նշեց Իվետա Տոնոյանը:
Պատգամավորը տարակուսեց, որ իրավապահների այս խուզարկության համար հիմք է հանդիսացել իրենց հայտնաբերած փաստաթղթի վրա գրված «Գագիկ Ծառուկյանի» հանձնարարությամբ» արտահայտությունը:
«Ես էլ ասացի՝ կարող են գրել Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն, օրինակ… Դե թող ԱՄՆ համապատասխան մարմինները գան Արման Աբովյանի բնակարանը խուզարկեն կամ ձերբակալեն»,-ասաց ԲՀԿ խոսնակը:
Վերջում Իվետա Տոնոյանը մեկ անգամ էլ անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով, պատգամավորի խոսքով, իր բանու գործը թողած, առավոտ կանուխ սկսում է այդ փաստաթղթերը հրապարակել:
«Լավ կլիներ, որ առողջապահության նախարարն իր անմիջական գործառույթներով զբաղվեր, ու կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի փոխարեն Գագիկ Ծառուկյանի կամ ընդդիմության դձեմ պայքարելով չզբաղվեր, որովհետև բոլոր մահերի համար իրենք են պատասխան տալու»,-եզրափակեց Իվետա Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: