Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդի. ֆոտոշարք

Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը խուզարկություն է իրականացնում:

Այս պահին, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից, ԲՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներից, առանձնատան մոտ են հավաքվել նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել են այնտեղ և իրենց զորակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին:

Հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան» և հայտարարում, որ միշտ եղել են ու շարունակելո են լինել Ծառուկյանի կողքին:

«Մենք այսօր այստեղ ենք, որպեզի ապացուցենք, որ միշտ Ծառուկյանի կողքին ենք լինելու»,- նշեցին հավաքվածները:

Նշենք, որ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ այս ամենի պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։

Լուսանկարները` ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

 

Տեսանյութեր

Լրահոս