Եթե դուք չեք անում, ես զորքը լցնում եմ, կազմակերպեմ. Ոստիկանության գնդապետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները հավաքվել են Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ և պահանջում են ոստիկանությունից դադարեցնել Ծառուկյանի տան խուզարկությունն ու չդիմել անօրինական գործողությունների։

Ոստիկանության գնդապետ ներկայացած Քոչարյանը, որը բանակցում էր Գագիկ Ծառուկյանի աջակիցների հետ, հորդորեց հավաքված քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը։

«Մենք ձեզ հորդորում ենք, ես որպես գնդապետ խնդրում՝պահպանեք կանոնները։ Լսեք, կազմակերպեք սոցիալական հեռավորության ապահովումը, եթե չէ, ես զորքը լցնում եմ, կազմակերպեմ»,- ասաց  ոստիկանության գնդապետ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս