Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպարույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ իր ազգականները վերջերս նախարարությունում աշխատանքի են տեղավորվել, նշեց, որ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ՝ ապացուցելու համար, որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։
26-ամյա ադրբեջանցին հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այժմ զրուցում են նրա հետ։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչո՞ւ եք բոլոր կանոնների պահպանմամբ միայնակ ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին եւ այլ նման ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկել։ Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է»։
«Այս քայլով նրանք փորձում են ժամանակ շահել և հետաձգել սեփական հեռացումը։ Միևնույն ժամանակ՝ ուղղակի հնարավոր չէ չնկատել արտակարգ դրության երկարաձգման և ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի 4-րդ մասի կապը միմյանց հետ։
Հարգելի փաստաբաններ, Ազգային Ժողովի մուտքի դիմացից քիչ առաջ ապօրինի բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնք առանձին առանձին կանգնած էին Ազգային Ժողովի մուտքի դիմաց և պահպանում էին համաճարակային բոլոր նորմերը:
Իրավապաշտպաններին բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց միայնակ ակցիա իրականացնելու համար. ՈւՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ: Հունիսի 12-ի հատուկ նիստի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն է։
«Դա մեսիջ է Մինսկի խմբի համանախագահների և բանակցողների համար, նաև հոգեբանական ճնշման մեխանիզմ է կողմերի վրա: Եվ բացարձակ անտեսել ու ձևացնել, թե գոյություն չունեն նման հայտարարություններ, ուղղակի չի կարելի, որովհետև հայտարարություններից հետո գալու են զեկույցներ, զեկույցներից հետո՝ ռեզոլյուցիաները»,-168.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Էլիբեգովան:
Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանության համար պարզ է իր նկատմամբ լայն հանրության դժգոհությունը, որը պատրաստ է Փաշինյանին գամելու անվստահության սյունին։
ԱԺ հանձնաժողովների նիստում քննարկվում է 2019֊ի բյուջեի կատարողականը. ՈւՂԻՂ:
Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ հաճախ են քննարկում տեղեկատվական դաշտում առկա իրավիճակը և այդ համատեքստում հանրային իրազեկման և տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործառույթները:
Հունիսի 6-ին էին կենտրոնի վաճառողները ահազանգել 168.am-ի խմբագրությանը, որ խնդրում են կենտրոնի տնօրենից՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված առևտրի աննախադեպ անկումը, ողջամիտ սահմաններում զեղչեր կատարել տարածքի համար վարձակալության հարցում, սակայն վերջինը չէր համաձայնել:
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Կառավարությունը երկարացնում է արտակարգ դրության ժամկետը․ ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանի տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած վարչական տարածքը (մարզ, շրջան, նահանգ) Նյու Յորքն է: Այստեղ, այլ շրջանների համեմատ, վարակակիրների ամենամեծ թիվն է գրանցվել:
Հետեւո՞ւմ եք Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խանդով չե՞ք վերաբերվում, որ նա «խոդ կանյոմ» արեց, ներքաղաքական նոր իրավիճակ ստեղծեց՝ հարցրինք ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։
Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
Եթե Զոլյանի խոսքի ենթատեքստը դուրս հանենք, ապա կլինի այսպես՝ կորոնավիրուսի համաճարակի համար նախկին իշխանություններն են մեղավոր։
Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է:
ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ «Մեկ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։
Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «CNN Travel»-ը:
«Ես ունեցել եմ որոշակի կաշկանդվածություն, որն իմ ներքին ազնվությունից էր գալիս։ Մտածում էի, որ ես ունեմ կուսակցություն, կամ անդամակցում եմ մի կուսակցության, որը սատարում է գործող կենտրոնական իշխանություններին, և այդ կաշկանդվածությամբ պայմանավորված էլ փորձում էի ինձ պահել կուսակցության տրամաբանության մեջ»,- պարզաբանեց Վարդանյանը՝ նշելով, որ այսուհետև այլևս կաշկանդված չէ և շատ ավելի ազատ կկարողանա մատնանշել քաղաքային իշխանության բացթողումներն ու թերությունները, ինչպիսին համարեց, օրինակ, Ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը Երևանի փոխքաղաքապետի մակարդակով։
Նրա տպավորությամբ՝ Հայաստանը ղեկավարվում է միանձնյա. «Իրենք մեծամասնություն են և կարողանում են ցանկացած որոշում ընդունել կամ բեկանել: Իհարկե, շատ թերություններ կան, բայց կարծում եմ՝ այսօր այդ պահը չէ, և պետք է հասկանանք՝ այս վիճակից ո՞նց ենք դուրս գալիս: Ես մի այլ բանից եմ վախենում՝ եթե այսօր կառավարությունը հրաժարական տվեց, ես վախենում եմ, որ Հայաստանում քաոս լինի, սա է ամենասարսափելին: Ժողովուրդը չի վստահելու նոր ուժերին, նորից իրեն խաբված է զգալու: Այս իրավիճակից ելքն այն է, որ առաջին հերթին՝ կարողանանք հաղթահարել կորոնավիրուսը: Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը բարոյալքված են Հայաստանում»:
«Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարի գործում»: