Ժողովուրդը Արսեն Թորոսյան է մեկնաբանում
Այսօր առավոտվանից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու ընդունելությունների տանը:
Մինչ հարյուրավոր ոստիկաններ շրջափակել են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և Գագիկ Ծառուկյանին աջակցելու եկած մեծաթիվ մարդկանց հորդորում են պահել սոցիալական հեռավորություն, որպեսզի կանխեն կորոնավիրուսային վարակի տարածումը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում առանց կնիքի ու ստորագրության ինչ-որ փաստաթուղթ է հրապարակում, որն էլ հիմք է հանդիսացել խուզարկության համար: Ըստ Արսեն Թորոսյանի՝ այդտեղ ընտրակաշառք բաժանելու մասին տվյալներ են առկա:
Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի «անխոնջ» աշխատանքի արդյունքում այսօր ունենք կորոնավիրուսով վարակվածների նոր, 663 թիվ, այնքան ժամանակ ունի, որ իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ փաստաթուղթ է տեղադրում ու մեկնաբանում այն:
Իր իրավունքն է, ըստ էության, բայց Արսեն Թորոսյանը, ում հիշողությունը, որ մասնակի կորուստ էր ունեցել 2018-ին, երբ իր քաղաքական ուժը հուշագիր է ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ, հանկարծ վերականգնվեց, երևի մոռացել է, որ ՀՀ հպարտ քաղաքացին էլ իր գրածը մեկնաբանելու իրավունք ունի:
Ստորև ներկայացնենք դրանցից մի քանիսը առանց խմբագրման:
. Hovhannes Ohanyan Դու ամեն ինչով զբաղվում ես, բացի առողջապահության կազմակերպումից, դրա համար էլ էս վիճակում է երկիրը:
. Sofia Khachatrian Լավա արել մարդկանցա օգնում դուք ինչ եք ՞ անում զզվանք ձեզնից ,ել հիասթափության տեղ չմնաց էդ մարդուն հանգիստ թողեք Դու ել Թորոսյան հել քո գործերով ամենքդ ձեր գործով զբաղվեք
. Ann Norikyan Կիսում եմ ձեր խիստ ուշացած փաստի առիթով ուրախությունը,բայց ինձ թվում է դուք ավելի կարևոր գործեր ունեք անելու,գուցե ինձ թվում է,սոռռի:
Ani Pinachyan Պարոն Թորոսյան այս պահին ՀՀ առողջապահությունը կոլապսի առջև է կանգնած, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված: Տենց այս պահին/իրավիճակում սա Ձեր կողից հրապարակելը շատ կարևոր է՞ր, թողեք ամեն մարմին իր գործառույթով զբաղվի՛, դուք էլ Ձեր՛, թե՞ արդեն առողջապահության նախարարությունը ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներն է իրականացնում։
. David Papazyan Սաղսել գիտեինք , դրա մասին դուքել գիտեիք 2018 ին ել գիտեիք , 2019 ին ել գիտեիք բայց Ծառուկյանով զբաղվելու ժամանակը չէր ( ըստ ձեզ ) … մեկել եթե չգիտես էսօր 663 դեպքենք ունեցել ու 5 մահ , ձեր կուսակցության PR -ը պրծնես ու Ծառուկյխնի տնից Ազխտության Live-ը նայես վերջացնես գնա կպի գործերիդ:
. Мариам Авагян Ձեր գործը թողած անհիմն փաստաթղթերի հրապարակումն եք կարևորում,արդյո՞ք դա վերաբերվում է առողջապահության ոլորտի ճգնաժամային վիճակի բարելավմանը։Արդեն պարզ է դառնում ձեր վարած գործերի վիճակը ։
. Լիանա Նավասարդյան Դու ե՞րբ ոստիկան դառար չիմացանք։ իբր բժշկությունից հասկանում էիր, հիմա էլ այլ գործառույթներ ես իրականացնում։ ձեր նման ստոր և ճղճիմ մարդիկ են իշխանական թիմում, դրա համար էլ երկիրս էս օրինա:
. Լիլիթ Փիլոսյան Ձեր առաքելությունը այսօր Ծառուկյանին բացահայտելը չէ։ Փաստաթղթով թող զբաղվի համապատասխան մարմինը, իսկ դուք այսօր ավելի կարևոր գործ ունեք։
Ժամանակ չեք կորցնում ժողովրդին մեղադրել, այն դեպքում երբ դուք ձեր տեղում չեք?
. Avetikian Hayk Պրն Թորոսյան, բայց պարզ չի թե ինչու է Առողջապահության նախարարը նման փաստաթուղթ հրապարակում։ Ճիշտ կլիներ, որ քաղաքական անցուդարձին չտրվեիք զբաղեցրած պաշտոնի բնույթից ելնելով։
. Gerasim Vardanyan Չգիտեինք, որ արդեն առողջապահության նախարարը ուժաին կառույցներին վերապահված գործառույթներ է իրականացնում։ Դու քո անմիջական պարտականություններով զբաղվիր ու պատասխան տուր այն բոլոր զոհերի համար, որ ձեր կառավարության անպատասխանատու ու մանկամիտ կառավարման հետևանք են։
. Ваге Амирханян Ձեր հայրենակիցներից մեկն էլ ես եմ ու կասեմ
Գնա վիրուսի տարածումը կանխելու միջոցառումներ ձեռնարկի ոչ թե նավթալինի մեջ պահած հին պատմություններ երևակի շեֆիցդ բան ես սովորել կարևոր պահերին հիմարություններով զբաղեցնելը:
. Оксана Сергеевна Պարոն նախարար՞՞՞, ձեր ֆունկցիան կատարեցիք արդեն, գերազանց՞՞՞, բուժեցիք ժողովրդին՞՞՞, թե կորոնավիրուսը կսպասիիիիի… դուք ձեր գործը արեեեեեք… անոթ է , 2 շաբաթ հետո էլի կասեք, որ ներենք ձեզ դուք ուրիշ փաստաթղթերով էիք զբաղված, ձեր գործ