«Գագիկ Ծռուկյանը գտնվում է իր առանձնատանը». Արման Աբովյան

Վաղ առավոտից մեծաթիվ ԱԱԾ-ականներ շրջափակել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը, իրականացնում են ինչ-ինչ գործողություններ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Գագիկ Ծռուկյանը գտնվում է իր առանձնատանը, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իրականացնում են խուզարկություններ: Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ականները գործողություններ՝ խուզարկություններ են իրականացնում նաև Ծառուկյանին պատկանող այլ տարածքներում, սակայն, պնդում եմ՝ ձերբակալություններով որևէ բան չեն կարողանալու անեն, չեն կարողանա ո´չ լռեցնել, ո´չ էլ ահաբեկել, բայց սա ապացուցում է, որ գործ ունենք հետհեափոխական Հայաստանում քաղաքական հետապնդումների լավագույն դրսևորումների հետ»,- ասաց Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930