«Էսօր ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու»․ Գագիկ Ծառուկյան

«Ոնց 2015թ, է եղել, հիմա նորը՝ բոլոր մարզերի պատասխանատուներին կազմակերպելով տանելով՝ բոլորն էլ պատրաստ են։ Այսօր հիմնական խնդիրը՝ հարցերի պատասխանները թող տան։ Կարող եմ ասել, որ 300-400 հազար մարդ անգործ է։ Կարող եմ ասել, որ այսօր այս պայմաններում մարդը չի կարողանում մի կտոր հաց վաստակի՝ գույքահարկ են բարձրացնում։ Էսօր գումարի փոխանցումից, որը գնացել է իր տունը պահելու, տոկոս են պահում։

Գոնե մարդու պայմանները պետք է լուծվի, մարդը կարողանա իր ընտանիքի հարցերը կարգավորի, նոր»,- իր առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի տանը ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։

«Ժողովուրդ ջան, էսօր ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու։ Համաճարակը չի կանգնում՝ մինչև լիարժեք, մասսայական, գլոբալ խնդիրը չլուծեն։ Ես ասում եմ՝ պատրաստ եմ, նստացնում են՝ անօրինական սարքած, բայց ով անօրինական սարքածին աջակցում է, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան է տալիս պետության, ժողովրդի և իմ առաջ։ Ես դա երբեք չեմ մոռանալու։ Ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը տեղին՝ բոլոր ոլորտներում։ Հիմա ես գնում եմ հարցաքննության, դեռ չգիտեմ՝ ինչ հարցերի եմ պատասխանելու»,-եզրափակեց ԲՀԿ ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս