Այսօր Երևանի պետական համալսարանում գիտխորհրդի առցանց նիստ էր անցկացվում, ընտրում էին հոգաբարձուների խորհրդի անդամներին։ «Քվեարկությունն ավարտվել է, այս պահին հաշվում են քվեաթերթիկները: 15:30 կլինի նիստը, որը կհաստատի արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստին, որն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին:
«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխավում ենք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։
«Մենք մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, մեր իշխանությունը որևէ քաղաքական հետապնդում չի արել: Նման քննադատություն հնչում է այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, նրան հարցաքննելը քաղաքական հետապնդում է:
«Միայն որոշ դրվագների եմ ծանոթ. այն դրվագներին, որոնց ծանոթ եմ, չեմ նկատել անհամաչափ ուժ: Բայց եթե տիկին Զոհրաբյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ կիրառված ուժն անհամաչափ է եղել, ոչ թե իմ կամ մեկ այլ մարդու գնահատականը էստեղ պետք է որոշիչ լինի, այլ տվյալ անձը պետք է դիմի ոստիկանապետին՝ խնդրելով ծառայողական քննություն անցկացնել՝ կոնկրետ այն դրվագի վերաբերյալ, որի շուրջ նման կարծիք կա կամ կասկած կա։ Իրավական համապատասխան գնահատականի հարց է»:
«Քրեական գործը թող շարունակվի, իսկ քաղաքական առումով, եթե կարծում է, որ ճիշտ է պայքարելը, թող պայքարի: Քրեական գործերը շատ ավելի շուտ են հարուցվել, քան, երբ Գագիկ Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություն էր անում՝ իշխանության 100 տոկոսով փոփոխության հետ կապված: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են: Նույն այն փաստաթուղթը, որը երեկ հայտնվել է շրջանառության մեջ, իմ ունեցած տեղեկություններով, այն ավելի շուտ է գտնվել: Այն ի հայտ է եկել մեկ այլ քրեական գործի շրջանակներում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա հարցաքննությանը և Ծառուկյանի այն հայտարարությանը, որ հետ չի կանգնելու:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլևս վերածվում է ճգնաժամի։
Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները.
Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար:
Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր ժամը 14-ին մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի մայիսի 13-ին ներկայացրած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, ապա՝ նրա հարցաքնությունն ու դրան հաջորդած զարգացումները ՀՀ ԱԱԾ շենքի մոտ, ակտիվորեն լուսաբանել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան լրատվամիջոցները։ Առավել մանրամասնորեն իրադարձությունները լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները,այդ թվում՝ այն միջազգային լրատվամիջոցները, որոնք ունեն հայաստանյան թղթակից։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան, Իվետա Տոնոյան, Կարինե Պողոսյան… ներողություն ձեր քաղաքական գործունեության հանդեպ պետական ինստիտուտներին անհարգելից վերաբերմունքի համար։ Պարզապես ներողություն»։
«Քանի որ տիկին Զոհրաբյանի էջը փակ է ոչ ընկերների համար, սենց գրեմ, կտեսնի վստահ եմ։ Տիկին Զոհրաբյան, հորդորելու՞ եք Գագիկ Ծառուկյանին 40 միլիարդ թաքցրած հարկը (և դա միայն մեկ դրվագով) վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»,-ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայում է։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունից կատարված հայտարարությամբ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ:
ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ:
Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերևույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։
Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
Նիկոլ Փաշինյանը ԿԲ աշխատակազմին է ներկայացնում ԿԲ նորընտիր նախագահին. ուղիղ:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից:
Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավործ իրավիճակով ամենաշատ տուժած ոլորտներից մեկը մեքենաշինությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Հեղափոխական կոնսենսուսը ցրվում է»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս եկավ, որտեղ նրա համակիրներն ու կուսակիցները դիմավորեցին ծափերով:
Հայաստանում օրեցօր խորացող ներքաղաքական, տնտեսական և առողջապահական ճգնաժամը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում:
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2020 թվականի բյուջեում և 70 միլիոն 940 հազար դրամ հատկացրել Կառավարության աշխատակազմին։
Դադարեցնել քաղաքական հետապնդումները, կորցնել իշխանությունը և անվտանգ հեռանալու հույս ունենալ։