Ի՞նչ է կատարվում ԱԱԾ մոտ

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ն ավտանգության ծառայության մոտ հանդարտ է:
Ինպես արդեն տեղեկացրել էինք, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին հետնամուտքով են տարել ԱԱԾ, և առանձնատան կենտրոնական մուտքից նա դուրս չի գա: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ ԱԱԾ-ում է:

Հիշեցնենք նաև, որ Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր:

Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:

Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում:

Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաև թվով 12 որսորդական և այլ զենքերը (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք բոլորը օրինական են եղել և համապատասխան փաստաթղթերով:

Տեսանյութեր

Լրահոս