«Ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»․ Գագիկ Ծառուկյան

«Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-իր առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի տանը ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է ամեն ինչին․ «2015թ․ ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել․ ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ամենակարևորը՝ ով ինչ խոսք է ասել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի։ 2 տարի ոչ մի բան․․․ բոլորը ձախողված է։ Ասել եմ, որ այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված է։ Այսօր ամեն օր ի վնաս է ժողովրդին, պետությանը՝ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական․․․ Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում է, մարտին ես եմ ասել, որ աշխատանքը չեմ գնահատում, այսօր լիարժեք պետք է աշխատանք կատարել։ Մարզերում մինչև այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեն, տեսնեն, ընդունեն, գոնե իմանան՝ ով ով է, այլ լիարժեք այսօր մարզերում սաղ ժողովուրդը շփվում են, սաղ տարածվում է, էսօր երևանում սաղ մասկա դրեք, թե չէ՝ տուգանում են։ Էսօր, նորից եմ ասում՝ ժողովրդի մեծամասնությունը վարակված է, պետք է լուրջ քայլ կատարել, թեստավորել բոլորին, առանձնացնել, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում՝ դա անփորձության նշան է»։

Նա հավելեց․ «Ամենակարևորը, որ ուզում եմ ասել՝ այո, քաղաքական ճնշում է, պարտադրված, որ ձենները կտրեն․ ասում եմ՝ ով կտրի՝ անբարոյականի տղա է»։

Տեսանյութեր

Լրահոս