Այ Նիկոլ, բա մարդկանց խրախուսում ես, որ կողքիններին նկարեն քեզ ուղարկեն, այլոց տեսանյութեր եւ նկարներ էիր հրապարակում, կառավարության նիստին ավտոմեքենայի մեջ անդիմակ ուղեւորներին նկարելու եւ ոստիկանություն ուղարկելու մասին որոշում էիր բրդում։
Հարցին՝ այսօրվանից ամբողջ հանրապետությունում հակահամաճարակային կանոնները պահելու իրազեկում արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, ըստ Ձեզ՝ դա ավելի՞ արդյունավետ կլինի, նա պատասխանեց. «Դա ավելի նյարդայնացնող կլինի: Ես այդ ձայնից վաղուց եմ նյարդայնացել. մանավանդ քաղաքական գործչի պարագայում ձայնը պետք է լինի անհամեմատ ավելի հավասարակշիռ, հանգիստ և վստահություն ներշնչող»:
723 նոր հիվանդ արձանագրած օրը սկսել կես ժամ պետականության մասին փիլիսոփայական լայվով՝ ընդունենք, որ ճգնաժամի մեջ գտնվող երկրի վարչապետի պահվածք չէ։ Սկսենք նրանից, որ վերջին օրերին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ կրում է դիմակներ, անհամեմատ ավելի կազմակերպված է։ Եվ անկեղծ չէ վարչապետի խոսքը։ Հանրային վայրերում անզեն աչքով տեսանելի է փոփոխոթյունը։
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ համավարակի համատեքստում ժողովուրդը լուրջ չի վերաբերվում պետական ինստիտուտներին, Գևորգ Մելքոնյանը շեշտեց, որ պետական ինստիտուտների աշխատանքն է հանգեցրել նման անլուրջ մոտեցման:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, սակայն, որպեսզի հնարավոր լինի խոսել էներգետիկ անկախացմանը տանող քայլերի մասին, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են հրաժարվում, ի՞նչն ինչով են փոխարինում, և այլն:
Պաշտոնական պատվիրակությունների հանդիպումից հետո առաջարկեցի այցելել Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որից հետո տևական ժամանակ տեղի ունեցավ ոչ պաշտոնական, անկեղծ առանձնազրույց։ Ցանկանում եմ վերհիշել այդ առանձնազրույցից մի փոքրիկ դրվագ, որն իմ հիշողություններում անմոռանալի տպավորություն թողեց։ Խոսում Էինք մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր պատմության ընդհանությունների մասին։
«Միջազգային կառույցներում ընդունված որևէ հայտարարություն չպետք է թերագնահատել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԵԽ-ում օրերս ընդունված հայտարարությանը։
«Ինձ Արցախից շատերը նամակներ էին գրում, ասում, որ կգնան, սոցփաթեթի բաժանորդագրությունից կհրաժարվեն, եթե «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում չվերականգնվի, ինչին ես պատասխանել եմ՝ ձեր իրավունքն է, ինչ ուզում եք՝ արեք: Այնպես որ, վերահաստատում եմ նախկին ասածս՝ եթե արցախցին ուզում է մեր ալիքը նայել, կնայի: Թող պայքարի իր իրավունքների համար»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «5-րդ ալիք» հ/ը Արցախում հեռարձակման դադարեցման արցախյան իշխանությունների վերջնական որոշմանն արցախցիների արձագանքին՝ ասաց հ/ը գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն արցախցիներին հորդորում է հ/ը արտադրանքը Յութուբով նայել, սակայն ողջ հարցն այն է, որ Յութուբում տեղադրվում են իրենց միայն քաղաքական և լրատվական հաղորդումները:
Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով:
Հունիսի 12-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևին: Հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունները եղել են հակասական: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի դեսպանն իր անվերապահ աջակցությունն է հայտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Իրանի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:
«Օրենքը շատ հստակ ամրագրում է, որ ավագանին իրականացնում է աշխատակազմի գործունեության վերահսկողություն, որի կարևոր գործիքներից մեկը հենց հարցուպատասխանն է: Պարզապես չտեսնված երևույթ է, երբ ավագանու անդամները բերում են նախագիծ, որն ի վնաս ավագանու է, և ինչ-որ տեղ գուցե՝ հօգուտ աշխատակազմի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։
Բեռնատարը մխրճվել է վիետնամական Դակնոնգ հարավային նահանգում առևտրականների մեջ. հինգ մարդ զոհվել է, հինգը վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում են:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց։ Այս ուղղությամբ պարգեւավճարիստների արձանագրած ողջ ձախողումն ընգծելու համար հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ․ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում, երբ այս ուղղության աշխատանքները ղեկավարելու պատիվը վերապահված էր ինձ, իմ գործընկերների հետ միասին։
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին:
Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը:
Այն, որ գործազուրկ, օրվա հացը մի կերպ վաստակող մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող իրեն թույլ տալ, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասնել Երևան ու թեստ հանձնել՝ պարզից էլ պարզ է: Էլ չեմ ասում, որ հիվանդանոցում բուժօգնություն ստանալու համար գործում է ծանոթ-բարեկամի հայտնի սկզբունքը: Այդ ամենը պետք էր հենց տեղում՝ մարզերում կազմակերպել ու իրականացնել, որը դուք չարեցիք:
Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի լծից մինև վերջ հոգեբանորեն չձերբազատված, պատմության մեջ սեփական կարգը երբեք չստեղծած ժողովուրդ ենք:
Նախօրեին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդգրկված խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը վերաբերում է Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի համաժամանակյա հայտարարությանը՝ Արցախը մայր Հայաստանին կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։ Ասածս հանկարծ կատակ չընդունեք։
ՀՀ-ում 24 ժամում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մասին վաղ առավոտյան հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գրանցվել է ռեկորդային՝ 723 նոր դեպք ու «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:
Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։
Աֆղանստանի Հոսթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, մինչ COVID 19 համավարակի հետևանքների լիարժեք վերացումը, ցանկացած տիպի սահմանային ոտնձգություն կամ բնակավայրերի գնդակոծություն, ՀԱՊԿ ԽՎ-ի (կամ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի) կողմից գնահատվելու է որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ իրագործվող ագրեսիա։ Սա արտակարգ իրավիճակների պարագայում՝ առաջին հերթին հումանիտար նշանակության հարց է։ Դուխով բարձրացրեք, որովհետև մերժումը կամ անտեսումը ուղակի չի հասկացվի, և չի բխում կազմակերպության շահերից։
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»,-թվիթերյան իր էջում գրել է Ա.Վանեցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում:
Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։
Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս: