Գագիկ Ծառուկյանին հետնամուտքո՞վ են տարել ԱԱԾ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտից 168.am-ի լրագրողական թիմը տեղեկացնում է, որ տարածքում տեղակայվել են 3 ավտոմեքենաներ, որոնցում ոստիկաններ են, և նաև մի քանի ավտոբուսներ, որոնցում նույնպես ոստիկաններ են գտնվում:

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին հետնամուտքով են տարել ԱԱԾ, և առանձնատան կենտրոնական մուտքից նա դուրս չի գա:

Րոպեներ առաջ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց.« Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց: Պարոն Ծառուկյանին հրավիրել են հարցաքննության:

Քաղաքական հետապնդումները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930