«Ահազանգեր ունենք մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում»․ Իվետա Տոնոյան

«ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ առավոտից գործողություններ են կատարում պարոն Ծառուկյանի տանը՝ 2017թ․ հետ կապված շատ ծիծաղելի գործի շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Սա բացառապես 2015թ․ նախորդ իշխանությունների կողմից ԲՀԿ դեմ սանձազերծված գործընթացի շարունակությունն է ընդամենը»,- ասաց նա։

Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին ահազանգեր ունեն մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930