Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ալիևը հայերի հետ հարաբերությունները կարգավորելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ Հայաստանը գրավել, ոչնչացնել հայերին կամ հեռացնել այստեղից: Հետևաբար, այսօր խոսել խաղաղությունից, նշանակում է՝ չունենալ պատկերացում անձնական անվտանգության մասին, երկրորդ՝ չունենալ առհասարակ պատկերացում, թե հայ ժողովուրդն ինչպես պետք է ապրի իր սեփական արարած հողի վրա, և ապագա չկառուցել այս երկրի վրա»:
Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, որ Ռուսաստանը պարզապես շարունակում է համակարգել եռակողմ աշխատանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացներին:
«Անկասկած, կա միտում։ Սյունիքն այսպիսի իշխանությունների պարագայում վտանգված է, որովհետև ծայրամասային է, փոքր բնակչությամբ, իսկ սահմաններ կան, որ գտնվում են Նախիջևանից և Լաչինից 25 կմ հեռավորության վրա, իսկ այդ տարածությունը կտրելն այսօրվա ռազմական տեխնիկայի դեպքում ընդհանրապես խնդիր չէ, ուստի պետք է հասկանալ՝ Սյունիքի ճակատագիրը որոշվում է ոչ այնքան Սյունիքում, որքան Երևանում։
Բեռլինն ապրիլի 2-ին պարետային ժամ է սահմանում 21:00-ից մինչև 05:00-ն, այդ ժամանակահատվածում փողոցում միևնույն ժամանակ կկարողանա գտնվել միայն երկու մարդ:
Բնակչության պատվաստման գործընթացի արագացումը վճռական նշանակություն ունի, քանի որ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի քանակը շարունակում է ավելանալ:
Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ և ստվերային շահեր են առաջ տարվում։
Ռեյտինգայինը դուրս եկավ: Ընտրությունները համամասնական ցուցակով է: Միակ ափսոսանքս ռեյտինգայինի հետ կապված հետևյալն է:Ռեյտինգայինը դուրս եկավ: Ընտրությունները համամասնական ցուցակով է
Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման հարցը դարձավ այս պատերազմի ամենամութ, սակայն անկյունաքարային և վճռորոշ հանգրվաններից մեկը: Եվ դա պատահական չէ, քանի որ «Իսկանդեր» համակարգերը ՌԴ ուժային և միջուկային իմիջի ամենաառանցքային հենասյուներն են և ՀՀ զինանոցի ամենահզոր զենքը:
Սա դեռ ծաղիկներն են։ Գալիք ընտրությունների հիմնական մարտահրավերներից մեկն այն է լինելու, որ միջազգային կառույցները կա՛մ չեն արձագանքի Հայաստանում ընտրությունների ժամանակ արվող բազմաթիվ կոպիտ խախտումներին ու հանցագործություններին, կա՛մ էլ Նիկոլի իշխանությունը թքած կունենա այդ արձագանքների վրա։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է՝ փորձելու են քաղաքական ճանապարհով վերադարձնել ԼՂԻՄ-ի տարածքը:
Արցախի սահմանադրության ու Աստվածաշնչի վրա տված երդումը դրժած այս էակը Կարմիր Շուկայի շուրջ կատարվող իրադարձություններով մտահոգված մարդկանց կոչում է «կեղծ հայրենասերներ» ու իր նմաններին հատուկ ցինիզմով պնդում, որ այս մտահոգությունները կեղծ են ու անտեղի։ Ես վստահ եմ, որ սա հերթական «լկտի սուտ»ն է, որը՝ առաջը չառնելու դեպքում, շուտով կդառնա ցավոտ իրողություն։
Իմ ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում ես բազմիցս արտահայտել եմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ ավելորդ չեմ համարում հիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իմ տեսակետները՝ միաժամանակ ներողություն խնդրելով ընթերցողից ընդարձակ քաղվածքներ կատարելու համար:
Հանրության մի մասի համար կարծես թե սովորական է դարձել, երբ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի ազատագրված այս կամ այն շրջանը համարում են ոչ հայկական։ Նման հայտարարությունների պակաս գրեթե չկա։ Դրա վառ օրինակներից մեկն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունն էր, թե Քարվաճառը հայկական չէ, և տարակուսել էր, թե կա այդպիսի դուխով մեկը, որ կարող է կանգնել ու հակառակը պնդել։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 31-ին և ապրիլի 1-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
«Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ իշխանություններին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, պատերազմի մասնակից Անդրանիկ Անտոնյանն ազատվել է պաշտոնից, հաստատվեց պաշտոնապես։
Աժ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Պատերազմի ամբողջ ընթացքում ես եղել եմ կա՛մ Արցախում, կա՛մ Սյունիքում և զբաղվել եմ այն գործով, որով պետք է զբաղվեր Արայիկ Հարությունյանի ախատակազմը։ Փորձել ենք օգնել, որ կապ հաստատեն միջազգային մամուլի հետ, սակայն մեր բոլոր ծառայություններից նրանք հրաժարվել են՝ տապալելով տեղեկատվական աշխատանքները։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 1-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Տականք իշխանությունների խումբը փորձում է զոհվածների ծնողներին հոգեբանորեն ճնշել»․ Գեղամ Նազարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
«Աննա Հակոբյանն է պնդել, որ Նիկոլը Ստեփանակերտում ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ»․ Գեղամ Նազարյան
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ Մանուել Մարգարյանի հետ կապված գործից: Առաջին անգամ եմ լսում, որ Մանուել Մարգարյանի հետ կապված գործ կա»,- ասաց Տիգրան Քանքանյանը՝ չհերքելով, որ Մանուել Մարգարյանին, իհարկե, ճանաչում է, միասին աշխատել են:
«Գնալ ընտրության, կանգնել Շուշին թշնամուն հանձնողի կողքին, անմեղսունակություն է»․ Գեղամ Նազարյան
«Լելե թեփեն գրավելու հրամանի նպատակը բանակի ողնաշարը ջարդելն էր»․ Գեղամ Նազարյան
ԱԺ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վստահ է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում լինելու են փոփոխություններ, եթե, իհարկե, ընտրությունները չկեղծեն, հետևաբար` որևէ պատճառ չկա դրանք հետաձգելու համար:
«Ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ, որ այն ամենը, ինչ արել է Կոմանդոսը, իր հետ պետք է վերանա, դա բացարձակապես ինձ համար ընդունելի չէ, կարդացի մի քանի արտահայտություններ, ցավակցություններ, կարծես թե դրանց մեջ կար միտում, որ մեզ հետ կմնա նրա անունը, ոչ, մեզ հետ կմնա նրա արածը, մեր սուրբ պարտականությունն է շարունակել այն, ինչ ինքն ուներ իր պայծառ գաղափարներով, համոզված եմ, որ այդ ամբողջն իրականանալի է»,- ասաց Ալավերդյանը: