«Այսօր աչքովս ընկավ Արցախի փոքրիկ խանի էջում հրապարակված տեսանյութը…»

Էդուարդ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր աչքովս ընկավ Արցախի փոքրիկ խանի էջում հրապարակված տեսանյութը։

Արցախի սահմանադրության ու Աստվածաշնչի վրա տված երդումը դրժած այս էակը Կարմիր Շուկայի շուրջ կատարվող իրադարձություններով մտահոգված մարդկանց կոչում է «կեղծ հայրենասերներ» ու իր նմաններին հատուկ ցինիզմով պնդում, որ այս մտահոգությունները կեղծ են ու անտեղի։ Ես վստահ եմ, որ սա հերթական «լկտի սուտ»ն է, որը՝ առաջը չառնելու դեպքում, շուտով կդառնա ցավոտ իրողություն։

Բայց ինձ սրա ասածները այդքան էլ չի մտահոգում։ Ինձ մտահոգում է, որ այս տեսանյութում խանի կողքին նստած է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը։

Երբ Վիտալի Բալասանյանի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, երբ Արցախի նախագահական ընտրությունների ընթացքում նրան փորձում էին ամեն կերպ սևացնել, այդ «կեղծ հայրենասերները» ու հատկապես Կարմիր Շուկայի հարցը վերջին օրերին օրակարգ բերած Հրանտ Մելիք-Շահնազարյանը առաջիններից էին, ովքեր փորձեցին կանգնել նրա կողքին ու ամեն կերպ համոզել բոլորին, որ նրա նկատմամբ հետապնդումները հակաարցախյան շարժման մաս են կազում, ու ուղղված են սպասարկելու Արցախը հանձնելու օրակարգը։

Այսօր նայում եմ ոչնչության կողքին նստած գեներալին ու մտածում՝ լավ էս մարդն ի՞նչ գործ ունի դրա կողքին, լավ էս մարդը համաձա՞յն է սրա ասածներին, լավ ինչպե՞ս հասանք էս ստորացուցիչ հանգրվանին։ Ցավում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930