Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, իսկ առավոտյան հեռախոսով զրուցել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանական SOCAR նավթային պետական ընկերությունը հայտարարել է կլիմայական հիմնադրամի ստեղծման մասին՝ 500 միլիոն դոլարով: Ադրբեջանը սևից՝ նավթից ստացվող փողը դնում է «կանաչ» քարոզչության մեջ: Բաքուն շարունակում է COP29-ից առաջ իր նոր դիրքավորումը, այսպես ասած՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկի դիրքում: Ադրբեջանն առնվազն դրել է ռեգիոնալ առաջամարտիկի դիրքը վերցնելու խնդիր, որը, իհարկե, ունի մեկ նպատակ, և այդ նպատակի մասին գրել ու խոսել եմ բազմիցս:
«ՀՀ սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, որովհետև չի համապատասխանում և չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սկզբունքին, որը ժողովրդավարության սկզբունք է:
Ըստ ԱՊԱ գործակալության՝ Համագումարի անցկացման գաղափարը պատկանում է քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք պայքարում են Ֆրանսիայի անդրծովյան տարածքների անկախության համար։
ԱՄՆ-ը կոչ է անում իր դաշնակիցներին նախապատրաստվել տևական պատերազմների։
Ռուս փորձագետը ուշագրավ է համարում նաև այն, որ Ադրբեջանը չընդունեց Երևանի առաջարկը՝ համաձայնագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված հարցերի շրջանակում։ «Այս մերժումը Բաքվի կողմից նշանակում էր, որ Բաքվի բոլոր պահանջները կատարված չեն, և Բաքուն այլ ակնկալիքներ ունի։ Չի բացառվում նաև այն, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնագիր ստորագրել ԱՄՆ միջնորդությամբ։ Հարցերն իսկապես շատ են, որոնք վերաբերում են թե ռեգիոնին, թե աշխարհաքաղաքականությանը, և թե կողմերի դիրքորոշումներին»,- ընդգծեց նա։
Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկման, զորահավաքի և հալածանքների մեկնարկից ի վեր Ռուսաստանն անվերադարձ լքել է շուրջ 666 հազար մարդ։ Դրա մասին ասված է The Bell պարբերականի նախաձեռնած հետազոտության մեջ։
Նյու Յորքում հուլիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի մի քանի շրջաններում մարտեր է մղել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գլխավորած զինյալների հետ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, զոհվել է առնվազն 50 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ Սարգսյանն արդեն ազատության մեջ է։
Ուելսի առաջին նախարար Վոն Գեթինգը պաշտոնավարումը սկսելուց ընդամենը չորս ամիս անց հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ Նրա պաշտոնաթողությունից առաջ 4 նախարար հրաժարական էր տվել՝ ի նշան բողոքի նրա կառավարմանը, և կոչ էր արել նրան անել նույնը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Սահմանադրությունն ավելին է, քան իրավական փաստաթուղթ»,- այս մասին այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը՝ անդրադառնալով Սահմանադրության կարևորությանը։
Սահմանադրությունը փոխելով ցանկանում են կառավարել որպես իշխող ուժ. Արմեն Մազմանյան
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:
Պակիստանի բանակի ութ զինծառայող է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում ռազմակայանի վրա իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։
#ՀԻՄԱ. Սահմանադրության փոփոխությունը՝ Փաշինյանի, Ալիևի, Էրդողանի հրամայական. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կովկասյան ներդրումային ֆորումում, մոտենալով համապատասխան տաղավարին, հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հարավային Օսիային։
ՀՀ քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի (ԵՊ) նախագահ: Նա կպաշտոնավարի 2,5 տարի: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Գրավը մուծվեց, կարևորն այն է, որ Մամիկոն Ասլանյանն ազատության մեջ է. պաշտպան
Առաջինը գնալու եմ մորս տեսնեմ. Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններին լավ տեղյակ չէ, մի փոքր հետ է մնացել։ «Ես որ գնացի բավական մեծ երկիր էր, հիմա չգիտեմ ինչ է փոխվել, գուցե մարդկությունն էլ է փոխվել»,- ասաց նա։
Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։
Լեհաստանի հյուսիսային Գդանսկ քաղաքի նավահանգստի պահեստներում երրորդ օրն է՝ շարունակվում է պայքարը հրդեհի դեմ։ Այս մասին հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է «Վեստայի» VIP տարբերակը՝ Մ-11 մայրուղու վերջին՝ «Նևա» հատվածի բացմանը ժամանելով «Lada Aura» մեքենայով: Պուտինի ուղևորության կադրերը հրապարակվել են «Կրեմլ. Նորություններ»-ի տելեգրամյան ալիքում։
Ուզուրպացված համակարգի դատավորները հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանի նավը խորտակվել է. Հենրիխ Դանիելյան
Անկախ այն բանից՝ մորուքը զանգե՞լ է, թե՞ չէ, դատավորը երդում է տալիս ու պարտավոր է. Գեղամ Մանուկյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և իվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։
Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։