Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և իվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ողջունում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը։ Տարածաշրջանի կայունության և համագործակցության ոգու համար կարևորում ենք Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական կապերը կրկին բնականոն մակարդակի հասցնելը։

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր եղել, ինչի հետևանքով մահացել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, իսկ երկուսը վիրավորվել։ Հարձակումից հետո հոկտեմբերի 29-ին Բաքուն դադարեցրել էր դեսպանատան գործունեությունը, իսկ դիվանագիտական անձնակազմը վերադարձել էր Բաքու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031