Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան

Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։

«Ես 2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցենք, հասկանանք, թե այս իրավիճակի անունն ինչ է։ Ես պաշտոնի կռիվ չեմ տվել, որ ասեմ՝ պաշտոնն ինձանից տարել են։ Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ։ Հիմա պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր այս ընթացքում լուսաբանել են քաղբանտարկյալների գործերը և շուտափույթ ազատություն մաղթեց ՀՀ բանտերում գտնվող քաղբանտարկյալներին և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։

Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններին լավ տեղյակ չէ, մի փոքր հետ է մնացել։ «Ես որ գնացի բավական մեծ երկիր էր, հիմա չգիտեմ ինչ է փոխվել, գուցե մարդկությունն էլ է փոխվել»,-  ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031