
ԱՄՆ-ը կոչ է անում իր դաշնակիցներին նախապատրաստվել տևական պատերազմների․ Լավրով

ԱՄՆ-ը կոչ է անում իր դաշնակիցներին նախապատրաստվել տևական պատերազմների։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վաշինգտոնը կոչ է անում իր դաշնակիցներին պատրաստվել երկարատև պատերազմների, և ոչ միայն Եվրոպայում:
ՆԱՏՕ-ն գոհ չէ Կիևում իր սանձազերծած պատերազմից. Միացյալ Նահանգները շարունակում է սրել իրավիճակը»,- հայտարարել է Լավրովը։
«Ռուսաստանը պատրաստ է շահերի հավասարակշռություն գտնել ուկրաինական ներկայիս ճգնաժամի կարգավորման հարցում։
Մոսկվան կոչ է անում բոլորին, ովքեր հետաքրքրված են ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ՝ հաշվի առնել ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրը»,- ասել է Լավրովը։