Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Պակիստանի բանակի ութ զինծառայող է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում ռազմակայանի վրա իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով:  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը։

Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից Խայբեր Պախտունխվայի նահանգի Բաննուի շրջանում, hուլիսի 15-ին: Մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով մխրճվել է ռազմակայանի պարսպի մեջ, որի փլուզումից հետո մյուս զինյալները ներխուժել են ռազմակայան։ Հարձակմանը մասնակցել է 10 զինյալ, որոնք բոլորը սպանվել են անվտանգության ուժերի կողմից։

Ավտոմեքենայի ուժգին պայթյունից մոտակա բնակելի տները ցնցվել են։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Հաֆիզ Գուլ Բահադուր» խմբավորումը, որն, ըստ Պակիստանի զինվորականների, գործում է հարևան Աֆղանստանում «Պակիստանի ներսում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031