
Ադրբեջանը սասանում է ներքաղաքական իրավիճակը Ֆրանսիայում և Նիդեռլանդներում

Հուլիսի 17-18-ը Բաքվում կանցկացվի առաջին Համագումարը, որին կմասնակցեն «ֆրանսիական գաղութատիրությունից տառապող» հանուն Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անտիլյան կղզիների խմբի անկախության՝ ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ։ Համագումարը կազմակերպվել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։
Ըստ ԱՊԱ գործակալության՝ Համագումարի անցկացման գաղափարը պատկանում է քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք պայքարում են Ֆրանսիայի անդրծովյան տարածքների անկախության համար։
Կոնգրեսի աշխատանքներին որպես պատվավոր հյուրեր կմասնակցեն երեք կազմակերպություններ Բոնեյր և Սենթ Մարտին կղզիներից, որոնք Նիդեռլանդների գաղութներ են։