
Հունիսի 12-ի գործն ուղարկվել է դատարան. 14 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Մելիքյան

ՀՀ քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։ Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի»,- գրել է նա՝ ընդգծելով, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել։